Ցավ
Ինչից` որ օրգանն է ցավում
Մեր զգացմունքները մեզ կարող են հիվանդ դարձնել: Բժիշկները, հոգեբաններն ու սոցիոլոգները վաղուց են պարզել, որ սխալ ապրելակերպը հանգեցնում է սրտի հիվանդությունների: Աշխատանքի նկատմամբ տհաճությունը ուղեղի հիվանդություն է ծնում, սիրային հաճախակի սթեսները ` թոքերի ու վահանաձև գեղձի հիվանդության պատճառներ են: Նախանձը մարսողության խնդրի պատճառ է դառնում:
Ծայրահեղ պատվասիրությունը վտանգում է երիկամները, վախը` լյարդը, խորամանկությունը` ստամոքսը, սեռական անվստահությունը` ենթաստամոքսային գեղձը (կարող է անգամ շաքարախտ զարգանալ): Անցյալի վրա սևեռվելը ողնաշարային հիվանդության զարգացման լուրջ պատճառ է: Ագահ մարդիկ, բնականաբար, լեղապարկի խնդիրներ, իսկ կասկածամիտ մարդիկ` ավիշի հետ կապված խնդիր են ունենում: Մելանխոլիայի հակումը ավելացնում է սրտի նոպաների ռիսկը: Ուսումնասիրություններով հաստատվել է, որ կլինիկական դեպրեսիայով տառապող մարդիկ սրտի սուր հիվանդությունների տեր են դառնում 4-5 անգամ ավելի հաճախ, քան նորմալ հոգեկանով մարդիկ: Եվ, մշակութային կյանքին ակտիվ մասնակցություն ունեցողները ոչ միայն առողջությունն են բարելավում, այլև երկարացնում են կյանքը: Գիտնականները կարծում են, որ մշակույթը խթանում է իմունային համակարգը: Չպետք է ծայրահեղությունների դիմել ու փորձել սեփական բացասական զգացմունքներից ազատվել: Հարկավոր է ամեն անգամ, առանց նյարդայնանալու, դիտարկել ու վերլուծել իրավիճակը: Ու այդ դեպքում ինքնազգացողությունը կլավանա:
Շատ հաճախ օրգանիզմը հուշում է զարգացող հիվանդության մասին: Այդ ազդանշաններն այնքան էլ «ուշագրավ» չեն, սակայն փորձառու բժիշկը կարող է դրանք նշանակալի համարել: Օրինակ` եղունգների կոտրատվելը կարող է վահանաձև գեղձի խնդրի կամ էլ հանքային աղերի պակասի հետևանք լինել: Եղունգների վրա ակոսիկների ի հայտ գալը ենթաստամոքսային գեղձի բորբոքման, բարակ աղիքի կամ էլ հոդաբորբի արտահայտություն լինել: Գծերը կարող են նաև սթրեսի հետևանք լինել: Տափակ եղունգները թույլ սրտի մասին են վկայում: Եթե հաց ուտելուց հետո գլուխը ցավում է, իսկ անալիզները մաքուր են, կնշանակի ալերգիա ունեք: Եթե ձեր լեզուն ասես եռման ջրով վառած լինի, կնշանակի պետք է բժշկի գնալ, գուցե վարակիչ հիվանդություն ունեք, ինչի մասին նույնիսկ չեք էլ ենթադրում: Լեզվի այրոցքը խոսում է սակավարյունության, վիտամինների պակասի ու արյան հետ կապված խնդրի մասին:
Եթե գիշերը ոտքը ձգվում է, ուրեմն մագնեզիումի պակաս ունեք: Մկանների «գործադուլը» կարող է վկայել արյան շրջանառության խանգարումների ու ոտքերի անոթային համակարգի խնդիրների մասին: Եթե նկատում եք, որ նիհարում եք, թեև ուտում ենք ամեն ինչ, ապա դա վահանաձև գեղձի գերֆունկցիայի կամ միոկարդի ինֆարկտի նախանշան է:
Հասկանալի է, որ սրանք ընդհանրական տվյալներ են ու բժշկի տեղեկանքի ու ախտորոշման հավակնություն չունեն, սակայն կարող են լրացուցիչ առիթ դառնալ, որ մարդն իրեն ուշադրություն հատկացնի ու մտածի սեփական ինքնազգացողության բարելավման մասին: Առողջ եղեք:
Կարդացեք նաև
Կոնքի խոռոչի քրոնիկ ցավի համախտանիշը (ԿՔՑՀ) բավականին տարածված ախտաբանություն է, որն ավելի հաճախ հանդիպում է տղամարդկանց մոտ՝ կապված քրոնիկ պրոստատիտի հետ...
Նյարդաբանական հիվանդությունները սկզբնական շրջանում կարող են ընթանալ առանց արտահայտված ախտանշանների: Սակայն բարձիթողի, ուշացրած դեպքերում դրանք անուղղելի բարդությունների պատճառ կարող են լինել...
Պոչուկը կազմված է 3-5 ողերից, որոնք միացած են աճառային թիթեղներով: Մեծ տարիքում նրանք միանալով` կազմում են մեկ ոսկր...
Միգրեն ունեցող մարդիկ հաճախ նշում են, որ իրենց նոպաների առաջացմանը նպաստում են իրավիճակը, իրադարձությունները, որոշակի սնունդը և ըմպելիքը։ Այս սադրիչ գործոններին այլ կերպ անվանում են նաև տրիգերներ...
Որովայնի ցավն ընդհանուր տերմին է, որով նկարագրվում է կրծքավանդակի և կոնքի միջև՝ որովայնի շրջանում, կծկանքների և ցավային զգացողությունների առաջացումը։ Յուրաքանչյուր ոք կյանքի տարբեր ժամանակահատվածում...
Գլխացավով մարդիկ, դիմելով խորհրդատվության, հաճախ հարցնում են՝ նախօրոք ի՞նչ հետազոտություններ պետք է անցնել, որպեսզի առաջին այցը բժշկի մոտ առավելագույն արդյունավետ անցնի...
Ձմռանն ավելանում է այն մարդկանց թիվը, ովքեր տառապում են ցրտի հետևանքով առաջացող գլխացավից։ Այն առաջանում է չպաշտպանված գլխի վրա ցածր ջերմաստիճանի ազդեցությունից, սառը ջրի հետ շփվելիս կամ սառը ուտելիք ուտելիս...
Նույնիսկ ալկոհոլի ոչ մեծ չափաբաժինը կարող է գլխացավ առաջացնել մարդկանց 80%-ի մոտ։ Ինչու է այդպես և ինչպես փրկվել այդ գլխացավից...
Պարանոցի և մեջքի ցավը տարածված գանգատ է, որը կյանքի որևէ պահի զգում է մարդկանց 80 տոկոսը:
Ողնաշարի պարանոցային, կրծքային, գոտկա-սրբանային հատվածներում ցավը կարող է տարբեր խնդիրների հետ...
Կլաստերային գլխացավերն ուժեղ արտահայտված, ամենօրյա, բավականին երկարատև գլխացավերի նոպաներ են: Այդ ցավերն անվանվում են նաև՝ հիստամինային գլխացավերի համախտանիշ, միգրենոզ նևրալգիա, ցիլիար նևրալգիա և այլն...
Ծնկան հոդում ցավի առկայությունն անուշադրության մատնել չի կարելի, քանի որ այն կարող է վկայել լուրջ հիվանդությունների մասին...
Աբդոմինալ միգրենը պարոքսիզմալ իդեոպաթիկ խանգարում է, որն արտահայտվում է որովայնի կենտրոնում ցավերի էպիզոդներով (դրվագներով)՝ 1-72 ժամ տևողությամբ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն